Սահմանին խաղաղ չէ

13:07 | Սեպտեմբեր 07, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

 

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 116 դեպք:

Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության` Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է շուրջ 1015 փամփուշտ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100