Նշանակեց դեսպան Իրաքում

11:25 | Սեպտեմբեր 07, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մուրադ Մուրադյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին /նստավայրը` Բաղդադ/:

Հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից:

ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Ծնվել է 1962թ. հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում:

Կրթություն`

1981-1986թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը:

1988-1991թթ. սովորել եւ ավարտել է ՌԴ Տիմիրյազեւի անվան ակադեմիայի ասպիրանտուրայի ցերեկային բաժինը:

1992թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել է Տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի դոկտորանտ է:

Աշխատանքային գործունեությունը`

1979-1981թթ. աշխատել է Մարտունու Շինտրեստում:

1992թ. Մոսկվայում հիմնել է ԲԱՄՕ ընկերությունը:

1999թ. պարգեւատրվել է "ՌԴ պատվավոր շինարար"շքանշանով:

2005թ.-ից Երեւանի Մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահն է:

Մի շարք հասարակական-տնտեսական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Մուրադ Մուրադյանն անձնական եւ մասնագիտական հաջողությունների համար արժանացել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության շնորհակալագրերին եւ պատվոգրերին:

2009թ. մշակութային արժեքների պահպանության գործում մեծ ներդրում ունենալու համար դարձել է «Մշակութային ժառանգություն» անվանակարգի Ազգային մրցանակի դափնեկիր:

Մուրադ Մուրադյանը հանդիսանում է տնտեսության հարցերին վերաբերող բազմաթիվ հոդվածների եւ հրապարակումների հեղինակ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2010թ. սեպտեմբերի 7-ի հրամանագրով նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100