ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանին

19:01 | Սեպտեմբեր 06, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սեպտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպական հարեւանության տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս Պետեր Բոեին, ով Հայաստանում էր գտնվում տարածաշրջանային այցով:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ ՀՀ կառավարության միջեւ ծավալված համագործակցությունը` ընդգծելով, որ բազմաթիվ ծրագրեր են մշակվել եւ կյանքի կոչվել երկրի համար առաջնայնություն ներկայացնող ոլորտներում:

Հանս Պետեր Բոեն շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ ՄՄԿ-ը կշարունակի միգրացիայի ու միգրացիային առնչվող խնդիրներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները քննարկեցին կանոնավոր միգրացիայի կազմակերպման խթանմանը, միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակմանը և օրենսդրական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից սահմանային կառավարման բարեփոխումների իրականացմանը եւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարին, փախստականներին առնչվող հարցեր:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100