"Արտակարգ" շքերթ

14:13 | Սեպտեմբեր 04, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

 Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին եւ արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքի բացման արարողությանը:
Շքերթին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական եւ մարզային բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները:

Հանրապետության ղեկավարը տոնի առթիվ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհել նախարարության երկարամյա աշխատակիցներ` Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին եւ նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին:

Նախագահը, տոնական միջոցառումից հետո, շրջել է նախարարության նոր շենքում, ծանոթացել աշխատանքային, նաեւ` հրշեջ-փրկարարների մարզումների համար ստեղծված պայմաններին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100