Հուշամեդալ` Իսահակյանին

16:31 | Սեպտեմբեր 01, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ է հանձնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԿԲ նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին:

ՀՀ վարչապետի օգոստոսի 10-ի որոշմամբ Իսահակ Իսահակյանը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով` պետական կառավարման համակարգում ունեցած երկարամյա անբասիր գործունեության և ֆինանսական համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի և ներդրած ավանդի համար:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100