Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելեն հանրակրթական հաստատություններ:
Հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասեր» կանցկացնեն մերձակա զորամասերի հրամանատարները:
Սեպտեմբերի 1-ին` ժամը 09.30-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց:
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

