Ադրբեջանական դիվերսիա

18:02 | Օգոստոս 31, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօր` օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ:

Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը:
Միջադեպի վերաբերյալ տարվում է հետաքննություն: Մանրամասները ճշտվում են:

Հայտնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100