Արձակվել է 405 փամփուշտ

11:50 | Օգոստոս 31, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Oգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք:

Դրա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է շուրջ 405 փամփուշտ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100