ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական խոսք է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան 50-ամյակի առիթով:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո Նախագահ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 50-րդ հոբելյանի կապակցությամբ:Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը ԼՂՀ անկախության, մեր հայրենակիցների անվտանգության ապահովման ու Արցախի պետականության ամրապնդման գործում:
Ձեր, որպես պետության առաջնորդի, կարողությունները, խիզախությունը, հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակները վաստակել են մեր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը: Վստահության այս պաշարը ամուր հիմքեր է ստեղծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զարգացած ու առաջադեմ պետություն դարձնելու Ձեր առաքելության մեջ:
Հարգելի Բակո Սահակի,
Մեկ անգամ ևս ընդունեք իմ ամենաջերմ ընկերական բարեմաղթանքները՝ անսպառ եռանդ, առողջություն ու նորանոր հաջողություններ»,-ասված է ուղերձում:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն անձամբ է մասնակցում Բակո Սահակյանի ծննդյան խնջույքին:

