Ադրբեջանցի զինվոր է հանձնվել

12:56 | Օգոստոս 28, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Օգոստոսի 27-ի ժամը 21.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը:

Համաձայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տրամադրության տակ եղած տեղեկությունների, 1985թ. ծնված Ռոման Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է:

Ըստ նախաքննության տվյալների, պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով:
Մանրամասները ճշտվում են:


ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100