Օգոստոսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2100000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 363.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 363.40 դրամ:
Ի դեպ, շաբաթվա սկզբին` օգոստոսի 23-ին տեղի է ունեցել 1050000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 365.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով
Տեղեկությունը տրամադրել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

