Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի ս.թ. հուլիսի 27-ի հրամանագրով Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանը պարգեւատրվել է երկրի բարձրագույն պարգեւ Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով:
Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացավ այսօր` հուլիսի 30-ին, Բուլղարիայի Նախագահական նստավայրում:
Արարողությանը ներկա էին Պլովդիվում եւ Վառնայում Հայաստանի պատվավոր հյուպատոսներ Եղիազար Ուզունյանը եւ Սարգիս Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սոֆիայի համայնքային խորհրդի ներկայացուցիչներ, բուլղարահայ ազգային մարմինների, եկեղեցական խորհրդի կրթամշակութային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

