2010 թ առաջին կիսամյակում կարգապահական տույժի են ենթարկվել 485 ծառայողներ, որոնցից 38-ը ազատվել են ոստիկանությունից, պաշտոնն իջեցվել է 10-ի, կոչումն իջեցվել է 3-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 18 ծառայողներ, իսկ տարբեր հանցագործություններ կատարելու համար 35 ծառայողների նկատմամբ հարուցվել է 24 քրեական գործ :
Այս մասին ասվել է այսօրվա` հուլիսի 30-ին տեղի ունեցած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում: Այն վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում աճել է նաեւ հանցավորության գործակիցը: Հաշվետու ժամանակահատվածում 100.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 245, 2009 թ` 6 ամսում՝ 213։
Հանցավորության մակարդակը բարձր է Երեւանում (338) եւ Լոռիում (270), առավել ցածր՝ Սյունիքում (147), Գեղարքունիքում (152), Վայոց Ձորում (170) եւ Արագածոտնում (180)։
Հաշվետու ժամանակահատվածում 34-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակը (129-163), հակառակը` 25-ով նվազել ծանրերինը (2743-2718):

