Սահմանին խաղաղ չէ

18:30 | Հուլիս 29, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Նուզգեր, Հորադիզ, Քարվենդ, Քյուրդլար, Կարաչուկ, Չեյիլ, Կուրոպատկինո, Բաշ-Քարվենդ, Քենգեռլի, Թաղիբեյլի, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100