76-ամյա կինը մոլորվել է

10:58 | Հուլիս 27, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 26-ին, ժամը 14.08-ին Փրկարար ծառայությունում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենք մոլորվել են Կեչուտի ջրամբարին հարակից տարածքում, և իրենցից մեկին անհրաժեշտ է բժշկական օգնություն:

Ժամը 14.11-ին դեպքի վայր է մեկնել Ջերմուկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14.30-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին, որոնցից Երևանի բնակիչ, 1934 թ. ծնված Էմիլիա Քոչարյանին պատգարակով տեղափոխել են ավտոմայրուղի և ժամը 15.05-ին հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հետագա հոսպիտալացման կարիք չի առաջացել:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100