Թրաֆիքինգի դեպքերն ավելացել են

19:13 | Հուլիս 27, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է խուլիգանության 47 դեպք, բացահայտվել է 44-ը:

Ըստ ոստիկանության մամլո հաղորդագրության` բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 7 դեպք, որոնք բացահայտվել են:

2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է խուլիգանության 75 դեպք, բացահայտվել է 74-ը:
Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Արձանագրվել է մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 3 դեպք, որոնք բացահայտվել են:

 Մահափո՞րձ

Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, Մանուկ Դ.-ն հեռախոսով ոստիկանության Կապանի բաժին է հայտնել, որ ՙԴինո Գոլդ Մայնինգ Քոմփնի՚ ՓԲԸ տարածքում կայանված ավտոմեքենայի տակ նռնակ է տեղադրված:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ընկերության վարչական շենքին հարակից ավտոկայանատեղում կայանված ՙՏոյոտա՚ մակնիշի ավտոմեքենայի աջ հետևի անվադողի հարևանությամբ` սռնու վրա, մետաղալարով ամրացված է ՙՖ-1՚ տիպի նռնակ` պայթուցիչով, որի օղակը նույնպես մետաղալարով կապված է սռնուց:
Նռնակը վնասազերծվել է դեպքի վայր հրավիրված ՀՀ ՊՆ սակրավորների կողմից:
Կատարվում է նախաքննություն:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100