Հանդիպում հետդարձի ճանապարհին

13:24 | Հուլիս 27, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: Հուլիսի 24-ից 26-ը պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Աֆղանստանում:

Հուլիսի 26-ին, Աֆղանստանից հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար պարոն Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Ըստ ՊՆ մամլո հաղորդագրության` հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հնարավորությունները:

Գերմանիայից դեպի Կունդուզ ՀՀ զորախումբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանավակայանը ծառայում է որպես միջանկյալ կայան, և հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել պարոն Նորմատովին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100