Տիեզերագնացները` Աբովյանի քաղաքացի

18:45 | Մայիս 19, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԽՍՀՄ կրկնակի հերոսներ, տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին եւ Վլադիմիր Լյախովին:

Ողջունելով տիեզերագնացներին` Հովիկ Աբրահամյանը նշանակալից համարեց նրանց այցը Հայաստան: Ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում հյուրերը ՀՀ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրին Հայաստանում իրենց ունեցած հանդիպումների մասին, հայտնելով, որ անչափ տպավորված են դրանցից: Աբովյան քաղաքում Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին եւ Վլադիմիր Լյախովին շնորհվել են պատվավոր քաղաքացու կոչումներ:

Նրանք մասնակցել են քաղաքի Տիեզերագնացների հրապարակի բացմանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը հյուրերը նշեցին, որ հաջորդ տարի լրանում է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի` տիեզերք թռչելու 50 տարին, եւ ցանկալի կլինի այդ հրապարակում կանգնեցնել տիեզերագնացությանը նվիրված հուշարձան, ակնկալելով աջակցություն նաեւ ՀՀ ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Share |
Արխիվ
Rambler's Top100