Զինված հարձակում հյուպատոսարանի վրա

15:39 | Մարտ 09, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքական CNN Turk հեռուստաընկերության հաղորդմամբ` տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին անհայտ անձը փորձել է ներխուժել Թուրքիայում Ուկրաինայի հյուպատոսարան:

Նրան, սակայն, կանխել են հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցները, որոնք կրակ են բացել հարձակվողի վրա: Վերջինը հրազենային վերքով տեղափոխվել են հիվանդանոց: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ժամացույցի մեխանիզմով ռումբ:

Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է, որ միջադեպը քաղաքական աստառ չունի, այլ անձնական բնույթի է: Այժմ ընթանում է նախաքննություն:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100