Մոսկվայում անդրադարձել է ԼՂ խնդրին

16:01 | Մարտ 09, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայություից`երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանորեն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100