Հանդիպեց Աբու Դաբիի թագաժառանգին

11:47 | Մարտ 09, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ս.թ. հունվարին Հայաստանի փոխվարչապետի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում դեսպանը թագաժառանգին փոխանցեց նաեւ փոխվարչապետի շնորհակալական նամակը եւ Երեւան այցելելու հրավերը:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100