Հարգանքի տուրք` Սպարապետի հիշատակին

14:36 | Մարտ 05, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա առիթով:

Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաեւ ՙԵրկրապահ՚ կամավորական միության կազմակերպած միջոցառումը:

Դիմելով կազմակերպության շարքերը համալրելող երիտասարդներին վարչապետն ասել է. ՙՍրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք այսօր անդամակցեցին Երկրապահ կամավորական շարժմանը: Սա նշանակում է, որ հայրենասիրական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետությունում տալիս է իր պտուղները, եւ մենք ունենալու ենք ամուր, հուսալի սերունդ, որը շարունակելու է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը՚:

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100