ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է գիշերը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կայացրած որոշմանը:
«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը:
Այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն է եւ կարեւոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ:

