Խախտում

16:50 | Մարտ 04, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Քյուրդլար, Հորադիզ, Չախրլը, Աշաղը Սեյիդահմեդլի, Կորգան, Աշաղը Վեյսալի, Մուղանլը, Մարզիլի, Շխլար, Բաշ Քարվենդ, Սարըջանլու, Սեյսուլան, Յարըմջա, Լևոնարխ, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Share |
Արխիվ
Rambler's Top100