Անդրադարձել են նաեւ հայ-թուրքական զարգացումներին

14:11 | Մարտ 04, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր` կարեւորելով այդ ծրագրի շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձեւավորումը, ինչը կարող է նպաստել ինչպես Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ նոր ձեւաչափով համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Share |
Արխիվ
Rambler's Top100