Որքան քիչ բանտեր` այնքան քիչ ռիսկեր

18:13 | Մարտ 18, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


Ոռոգման սեզոնը կանցկացվի կազմակերպված

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների 2010թ. առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 583700,0 հազար դրամ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտի ղեկավարների ուշադրությունը հրավիրել է ընթացիկ տարվա ոռոգման սեզոնը կազմակերպված անցկացնելու եւ գյուղացիական տնտեսություններին աջակցելու վրա:

Որքան քիչ բանտեր` այնքան քիչ ռիսկեր

ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել ՀՀ արդարադատության նախարարության ՙՄեղրի՚ քրեակատարողական հիմնարկի գործունեությունը եւ այն վերակազմակերպել որպես նախարարության ՙԳորիս՚ քրեակատարողական հիմնարկի տեղամաս: Դրա նպատակն է բարձրացնել քրեակատարողական ծառայության արդյունավետությունը` հնարավորինս նվազեցնելով ֆինանսական ծախսը եւ կոռուպցիոն ռիսկը:

Վատ լսողներին ղեկից չեն զրկի

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը որոշել է թույլ տալ խլությամբ տառապող անձանց տրամադրել վարորդական իրավունքի վկայական` իրավունք, որից օգտվում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած պետություններում խլությամբ տառապող անձինք:

Մեծ եղեռնի 100-ամյակին` պատշաճ տեղեկատվական պատրաստվածություն

Կառավարության նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է նախապատվություն տալ Հայոց ցեղասպանության մասին օտար լեզուներով գրականության հրատարակմանը: Արձագանքելով առաջարկին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ առաջիկայում համալիր միջոցառումների ծրագիր է հաստատվելու, եւ արծարծված հարցը կլուծվի այդ ծրագրի շրջանակներում:

Աուդիտ` ճապոնացիների պահանջով

ՀՀ կառավարության որոշմամբ, Ճապոնիայի կառավարության ՙԴրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին՚ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակում ձեւավորված գործընկերային հիմնադրամում անց է կացվելու անկախ աուդիտ` միջոցների գոյացման եւ ծախսման վիճակը գնահատելու համար:

Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 500.0 հազար դրամ: Աուդիտի պահանջը առաջ է քաշել ճապոնական կողմը: Ակնկալվում է, որ աուդիտի աուդիտի արդյունքում կգնահատվեն հիմնադրամի միջոցների օգտագործման համար բացված հաշիվների հաշվեկշիռը եւ ծրագրերի ֆինանսավորման նպատակահարմարությունը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100