Մարտի 17-ին, ժամը 12.01-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ Իջեւան քաղաքի Աբովյան փողոցի 24-րդ շենքում առկա է գազի արտահոսք, եւ կա պայթյունի վտանգ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն:
Իջեւանի ՙ1-04՚ ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը վերացվել է:
Հրդեհներ
Նույն օրը Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.11-ին հրդեհ է բռնկվել Արփունք գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.55-ին, մարվել` ժամը 13.45-ին:
Այրվել է Ս. Ասլանյանին պատկանող տան բակում պահեստավորված 300 հակ անասնակերը:
***
Նույն օրը Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.52-ին հրդեհ է բռնկվել Շաղափ գյուղի մերձակայքում գտնվող Կուզեյի լեռան լանջին:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության եւ Վեդի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.14-ին, մարվել` ժամը 00.12-ին:
Այրվել է 1 հա խոտածածկ տարածք:
***
Նույն օրը, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մյասնիկյան պողոտա 32 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.59-ին, մարվել` ժամը 22.24-ին:
Կիսակառույց շինությունում այրվել է աղբ` 14 քմ մակերեսով:
***
Նույն օրը Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.22-ին հրդեհ է բռնկվել Ձիթհանքով գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.00-ին, մարվել` ժամը 01.00-ին:
Այրվել են Ք. Գինոսյանին պատկանող մարագը` 50 քմ մակերեսով, 4 խմ աթար եւ 1 տոննա անասնակեր:

