Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ դիտարկումը

16:33 | Մարտ 16, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

 Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ:

Սակայն ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ:

Ավելի վաղ ղարաբաղյան կողմը երեք անգամ պնդել է, որ դիտարկումն իրականացվի շփման գծի հենց այս հատվածում, որտեղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից տեղի են ունեցել զինադադարի ռեժիմի բազմակի կոպիտ խախտումներ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Share |
Արխիվ
Rambler's Top100