«ԻՆՉ-ՈՐ ՀԱՏՈՐ Է ԲԱՑՎՈՒՄ»

13:49 | Փետրվար 19, 2008 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձր տրամադրությամբ գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում իր օգտին քվեարկեց նախագահի թեկնածու, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Վերջինս նրա քվաերկությանը ներկա լրագրողներին հավաստիացրեց, որ ընտրությունների արդարությունն ու մաքրությունը կախված է մեր 100-1000-ավոր քաղաքացիների կամքից ու ցանկությունից. «Ես մեր ժողովրդին հավատում եմ եւ հավատում եմ, որ հաղթանակ կլինի»:

Ինչո՞վ են կարեւոր այս ընտրությունները. «2008թ. նախագահական ընտրությունները որպես նախագահական ընտրություններ կարեւոր են եւ համոզված եմ, որ 20 -ամյակի մեջ ինչ որ հատոր փակվում է, ինչ որ հատոր է բացվում, կարեւոր է այդ առաջին էջի վրա ինչ կգրվի»: Իսկ Վազգեն Մանուկյանի ընտանիքը ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում, նա ասաց, որ ընտանիքը միշտ եղել է քաղաքականության մեջ, դեռեւս 1998 թ. Ղարաբաղ կոմիտեի բոլոր նիստերը անցկացվել են իրենց տանը եւ նրանք սովոր են այս իրավիճակին:

Share |
Արխիվ
Rambler's Top100