7.500 ԱՄՆ դոլար կաշառք

19:53 | Մարտ 15, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ Ա.Մարտիրոսյանի կողմից խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ՀՔԾ-ում ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, Ա.Մարտիրոսյանը զինծառայող Ա.Շահվալդյանին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու համար, 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վերջինիս հորից՝ Ս. Շահվալդյանից խաբեությամբ հափշտակել է 7.500 ԱՄՆ դոլար:

Մարտի 10-ին դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով: Նախաքննության ընթացքում, որպես կասկածյալ հարցաքննվելիս Ա.Մարտիրոսյանն ընդունել է խաբեությամբ գումար հափշտակելու հանգամանքը եւ նույն օրը գումարը վերադարձրել Ս.Շահվալդյանին:

Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից

 

Share |
Արխիվ
Rambler's Top100