Մարտի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6 100 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 396.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչության ծառայության` փակման գինը կազմել է 397 դրամ:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին փակման գինը կազմել էր 395 դրամը եւ կայացել է ընդամենը 1 600 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք:

