Նախագահականից Հանրային եւ հակառակը

17:26 | Մարտ 13, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Ֆարմանյանին Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը:


Արմեն Արզումանյան
/կենսագրական տվյալներ/

Ծնվել է 1973թ. մայիսի 9-ին:
1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը` միկրոէկոնոմիկա մասնագիտությամբ:
1991-92թթ` "21" երիտասարդական թերթի համահիմնադիր,
1993-95թթ.` թղթակցել է "Հայաստանի Հանրապետութիւն" թերթին,
1995-96թթ` "Արտ 13" հեռուստաընկերության խմբագիր,
1997-98թթ.` ՀՀ Նախագահի մամուլի ծառայության աշխատակից,
1998թ. փետրվար-հուլիս` "Կայմ" հեռուստաընկերության գործադիր տնօրեն,
1998-2000թթ.` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար,
2000-2001թթ.` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար,
2001-2010թթ. մարտ` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100