ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել Շվեդիայի թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին` «գոհունակության եւ երախտագիտության զգացումով»:
Նա շնորհակալություն է հայտնել «Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ արդարամիտ որոշում կայացնելու համար»:
«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը հետագայում կանխելու եւ ժողովուրդների ճակատագրերի դեմ ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում:
Կարծում եմ, որ իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նաև հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը»,-ասված է նամակում

