Վեհափառը արդարություն է ակնկալում

14:23 | Մարտ 12, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, որի շնորհիվ հաղորդակից են դառնում մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին աշխարհում խաղաղության ամրապնդման գործում եւ մասնավորապես ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ-ի կողմից ներդրված ջանքերի համար։

ՙԼիահույս ենք, որ 21-րդ դարը արդարություն կբերի նաեւ տասնամյակներ եւ հարյուրամյակներ շարունակ մեր ժողովրդին հուզող հարցերին՚,-ասաց Վեհափառ Հայրապետը։

Պատասխան խոսքում պարոն Ժոաո Սոարեշը անդրադարձավ ԵԱՀԿ-ի ներկայիս գործունեությանը։ Նա իր հարգանքն արտահայտեց Հայ Եկեղեցու նկատմամբ՝ նշելով եկեղեցու դերակատարությունը տարածաշրջանում։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100