Նիստը` 10 օրից

12:58 | Մարտ 11, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կայանալու է մարտի 21-ից 23-ը Մոսկվայում:

Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ՌԴ-ում դեսպան Օլեգ Եսայանին հայտնել է, որ հանձնաժողովը զգալի աշխատանքներ է ծավալել հայ-ռուսական պատմական մշակույթի, տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ։

Ըստ ԱԳՆ մամլո ծառայության` Ռիժկովն ու Եսայանը մտքեր են փոխանակել ինչպես Մոսկվայում կայանալիք հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելիք հարցերի,այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100