Հարկադիրներն ակտիվ են աշխատում

12:07 | Մարտ 11, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվել եւ վերականգնվել է 1 միլիարդ 554 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 375 միլիոն դրամի դիմաց:

Ըստ ԴԱՀԿԾ մամլո հաղորդագրության` բռնագանձված եւ վերականգնված գումարի 4,1 անգամ ավելանալու փաստը հիմնականում կապված է բանկերի և վարկային կազմակերպությունների պահանջներով ներկայացված կատարողական թերթերի քանակի կտրուկ աճով:


2010թվականի առաջին երկու ամիսների ընթացքում իրավաբանական անձանց օգտին բռնագանձվել է ընդհանուր գումարի գրեթե 70 տոկոսը, նախորդ տարում այդ ցուցանիշը կազմել է 55 տոկոս: Միայն փետրվար ամսում ալիմենտի բռնագանձումը կազմել է 10,2 միլիոն դրամ:

Մարտի 1-ի դրությամբ ԴԱՀԿ ապահովող ծառայության բաժիններում առկա կատարողական վարույթների քանակը կազմում է 19. 608՝ բռնագանձման ենթակա 24,8 միլիարդ դրամ ընդհանուր գումարով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100