Երեւան է ժամանում Դոնալդ Տուսկը

18:32 | Մարտ 11, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վաղը` մարտի 12-ին, մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կառավարություն կժամանի մարտի 12-ին, ժամը 10.35-ին:

Այնուհետեւ տեղի կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի առանձնազրույցը, որից անմիջապես հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում եւ փաստաթղթի ստորագրում:

Ըստ կառավարության մամլո ծառայության` Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Share |
Արխիվ
Rambler's Top100