Առաջին քննության արդյունքները

12:06 | Փետրվար 09, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները:

17 դիմորդներից քննությանը մասնակցել է 12-ը, որոնցից չորսին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել նաև որակավորման վկայական տրամադրել Հաշվապահների միջազգային անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 5 աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի փետրվարի 8-ի դրությամբ որակավորման վկայական ունի 124 աուդիտոր:

Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվոթյան և հասարակայնոթյան հետ կապերի բաժնից:

Արխիվ
Rambler's Top100