Միայն հայկակա՞ն

16:19 | Փետրվար 08, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ:

Այն պետք է մշակվի եւ անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

Հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` փետրվարի 8-ին կայացած նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա`պետք է հաստատվի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա ձեւավորել այնպիսի կայուն համակարգ, որը մեր երկրում կխթանի տեղական արտադրությունը, հատկապես` գյուղատնտեսական մթերքների արտադրության ոլորտում, եւ նվազագույնի կհասցնի ներմուծումներն այլ երկրներից, կբարձրացնի մեր երկրի պարենային ինքնաբավության մակարդակը:

 

 

 

Արխիվ
Rambler's Top100