Հայտնաբերվել է 63 հոգի

14:49 | Փետրվար 02, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

2010 թ. հունվարին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 63 անձ։

Նրանցից 1-ը հետախուզվում էր սպանության, 2-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ ավազակության, 5-ը գողության, 6-ը՝ խարդախության, 1-ը յուրացնելու կամ վատնելու, 3-ը՝ խուլիգանության, 2-ը՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 2-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, 1-ը՝ դասալքության համար, իսկ 15-ը՝ այլ երկրների կողմից։

Հայտնում է Ոստիկանության մամլո ծառայությունը:

Share |
Արխիվ
Rambler's Top100