Ընդամենը 29-ն է որակավորվել

11:03 | Դեկտեմբեր 24, 2009 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Անցնող տարում տրամադրվել է աուդիտորի որակավորման 44 վկայական:

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված աուդիտորների որակավորման այս տարվա վերջին քննության արդյունքները:

Քննությանը մասնակցած 13 դիմորդներից որակավորման վկայական է շնորհվել հինգին: Հրավիրված դիմորդներից չորսը չեն ներկայացել քննությանը:

Որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական շնորհել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպության կողմից որակավորված 1 աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա` համաձայն ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշման: 2009 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աուդիտորի որակավորման վկայական է տրամադրվել Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 15 դիմորդների:

2009 թվականի ընթացքում անցկացվել է ընդհանուր թվով աուդիտորների որակավորման 8 քննություն, որոնց արդյունքներով 115 դիմորդներից ընդամենը 29-ն են որակավորվել :

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 24-ի դրությամբ ուժի մեջ են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված աուդիտորի որակավորման 115 վկայականներ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100