Վճարումից հետո կստանան զինգրքույկ

13:14 | Նոյեմբեր 04, 2009 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ գլխավոր  դատախազի  կողմից  ցուցում է  տրվել  մարզերի  և  համայնքների  դատախազներին'  անհապաղ  փոխել  ընտրված  խափանման  միջոց  կալանավորումը,  դադարեցնել  հետախուզումը և  քրեական  հետապնդումը  այն  զորակոչիկ մեղադրյալների  նկատմամբ, ովքեր  զորակոչի  ընթացքում  կամովին կներկայանան  ոստիկանություն  կամ  զինկոմիսարիատ  և  ցանկություն   կհայտնեն  ծառայելու  ՀՀ  զինված  ուժերում:

 Դատախազությունը դիմում ենք նաև  զորակոչիկների  ծնողներին՝ «աջակցել  օտար  ափերից  իրենց  որդիների  վերադարձին,  նրանցից  թոթափել  թաքնվելու  նվաստացուցիչ  զգացումը,  նպաստել  նրանց  հետագա  առողջ  ֆիզիկական  ու  հոգեկան  դաստիարակությանը,  որպեսզի  նրանց  որդիները  հնարավորություն  ունենան,  ծառայությունը պատվով  ավարտելուց  հետո,  արժանապատիվ  ապրել և  արարել  հայրենի  հողի  վրա»:

Քրեական  հետապնդում  չի  իրականացվի  նաև  այն  անձանց  նկատմամբ,  ովքեր «Այլընտրանքային  ծառայության  մասին»  ՀՀ  օրենքով  նախատեսված  կարգով  ցանկություն   կհայտնեն  մեկնելու  այլընտրանքային   աշխատանքային    ծառայության  վայրեր՝  հայրենիքի  առջև  իրենց  քաղաքացիական  պարտքը  կատարելու  համար:

«Սահմանված  կարգի  խախտմամբ  պարտադիր  զինվորական  ծառայություն   չանցած  քաղաքացիների  մասին»  ՀՀ  օրենքը   նույնպես նախատեսում է  հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ:

Ըստ Գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության' օենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2009թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված  (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Հիշյալ անձանց, օրենքով  սահմանված  վճարները  մուծելուց  հետո,  մեկամսյա  ժամկետում  տրվում է  իրենց  նկատմամբ  հարուցված  քրեական հետապնդումը   դադարեցնելու   մասին  վարույթն  իրականացնող  քննչական  մարմնի  որոշումը,  ինչպես  նաև  նրանք ստանում են   զինվորական  գրքույկ  և  հաշվառվում   պահեստազորում:

Share |
Արխիվ
Rambler's Top100