Կմշակվի ազգային հայեցակարգ

14:19 | Նոյեմբեր 27, 2009 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համահունչ կմշակվի քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ:

Հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի' նոյեմբերի 27-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  որոշվել է  2010 թվականի մայիսին հայեցակարգը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը:

 Հայեցակարգի ընդունումը ենթադրում է քաղաքացիական պաշտպանության ներկա վիճակի գնահատում, միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքացիական պաշտպանության համակարգի ձեւավորում, ճգնաժամային կառավարման ոլորտի կարողությունների ընդլայնում:

Մայրաքաղաքում կստեղծվի ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն, որը հետագայում կունենա նաեւ մարզային ստորաբաժանումներ:

Հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

Share |
Արխիվ
Rambler's Top100