Արտգործնախարարների համատեղ հաղորդագրությունը

22:46 | Օգոստոս 31, 2009 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների մամլո հաղորդագրությունը

''Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ. ՙԱրձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՚ եւ ՙԱրձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին՚:

Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ:

Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արաձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար: Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական եւ օրենսդրական գործընթացների:

Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը հանձն են առնում շարունակել համատեղ ջանքերը Շվեյցարիայի օժանդակությամբ:''

Այս հաղորդագրությունը քիչ առաջ տարածել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը

 

Share |
Արխիվ
Rambler's Top100