Հայաստանն 98-րդն է աշխարհում

17:00 | Սեպտեմբեր 09, 2010 | ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 98-րդն է աշխարհի 139 երկրների մեջ: Նախորդ տարի 133 երկրների թվում Հայաստանն զբաղեցրել է 97-րդ տեղը։ Ըստ զեկույցի՝ այս տարի մեր երկիրը դրական տեղաշարժ է գրանցել առողջապահության, տարրական և բարձրագույն կրթության ոլորտներում։

Համաշխարհային մրցունակության զեկույցը իր վերլուծություններն ամփոփում եւ համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով:

Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100