Տաքսիները գործել են ապօրինի

14:18 | Հուլիս 29, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչությունը ուսումնասիրություններ է իրականացնում «Վոյաժ» տաքսի ծառայությունում:

Ըստ Կոմիտեի հաղորդագրության` պարզվել է, որ տաքսի ծառայությունը գործում է` առանց համապատասխան ելակետային տվյալների վերաբերյալ հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացնելու:

Պարզվել է նաեւ, որ Խորհրդայինի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սամվել-Աշոտ» ՍՊԸ-ն դեռևս 2009թ.-ի հունվարին էր հայտարարություն ներկայացրել հարկային մարմիններին` իրենց պատկանող «Վոյաժ» տաքսի ծառայության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:

« Այնինչ շատ կարճ ժամանակ անց` նույն տարվա փետրվարի 1-ից առ այսօր տաքսի ծառայությունը «Վոյաժ» անվան տակ տարբեր ժամանակահատվածներում շահագործել է «Գազ-31» մակնիշի ավտոմեքենաներ և այդ մասին հարկային մարմիններին ելակետային տվյալների վերաբերյալ որևէ հայտարարություն չի ներկայացրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գործի առնչությամբ սկսվել է վարչական վարույթ:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100