Նոր`105.5 մլն եվրո վարկ Հայաստանին

12:19 | Մարտ 16, 2010 | ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին ՙԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2009-2010թթ. ֆինանսական համագործակցության մասին՚ համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչև 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ` հետևյալ ծրագրերի իրականացման համար.

  •  ՙՀամայնքային ենթակառուցվածքների վերականգման բաղադրիչ՚ ծրագրի գծով (ՀԵԾ II` Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի և Լոռվա մարզերում) - մինչև 40.0 մլն եվրո վարկ,
  •  ՙՀիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման բաղադրիչ՚ ծրագրի գծով - մինչև 22.0 մլն եվրո վարկ,
  •  ՙԲնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի բաղադրիչ՚ ծրագրի գծով - մինչև 20.0 մլն եվրո վարկ,
  •  ՙՎերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ՚ ծրագիր - միչև 18.0 մլն եվրո վարկ և մինչև 1.5 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրին հարակից տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման համար,
  •  ՙԲնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ՚ - մինչև 4.0 մլն եվրո դրամաշնորհ:

Նշված յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է կնքել առանձին պայմանագիր, որին կնախորդի բանակցային գործընթաց և կհստակեցվեն տրամադրվող գումարների ծավալները, պայմանները և այլ հարցեր:

Ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է KfW զարգացման բանկը` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից տրամադրվող, իսկ վերջին տարիներին նաև` սեփական միջոցներով:

Ընդհանուր առմամբ Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 մլն եվրոյի համաձայնագրեր, որից 118 մլն-ը` վարկային, իսկ 42.3 մլն-ը` դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար:

Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100