«Կառավարությունը հաշվի չի առել հետեւանքները»

15:28 | Փետրվար 08, 2010 | ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարկային փոփոխությունների նոր փաթեթը չի համապատասխանում տարածքային համաչափ զարգացման սկզբունքին: Իր այս տեսակետը հիմնավորելու համար ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը բերում է մի շարք փաստարկներ: Ըստ նրա` ավելացվում է եւս 8 հարկատեսակ, սակայն չկա որեւէ հստակ ձեւակերպում դրանց կիրառման վերաբերյալ:

«Այս հարկային փոփոխությունները բերելու են սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռման, մյուս կողմից ավելացնելու են անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը և թուլացնելու են բարեխիղճներինը»,- կարծում է ՀՅԴ պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթը համարում է չմշակված քայլ. «Մեր խորին համոզմամբ այս ծրագիրը չի դիմանում որեւէ քննադատության: Կառավարությունը այս նախագծով հերթական իր չմշակված, խորը վերլուծության չենթարկված քայլն է կատարել` առանց հաշվի առնելու հետեւանքները»:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում չհերքեց, որ վերջերս եղել է Իրանում, սակայն շեշտեց, որ այն բնավ կապ չուներ Ռոբերտ Քոչարյանի` այդ երկիր կատարած այցի հետ
«Ես` Կիրո Մանոյանի, Անդրանիկ Թեւանյանի, Կարեն Խանլարյանի հետ Իրան այցելել ենք Հայ դատի 7-րդ խորհրդաժողովին մասնակցելու շրջանակներում»,- բացատրեց Արծվիկ Մինասյանը:

 

 

Արխիվ
Rambler's Top100