«Հայաստանի փոքրիկ Երգիչներ»-ը՝ Ճապոնիայում

10:34 | Հունիս 28, 2012 | ՄՇԱԿՈՒՅԹ

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը հրավեր է ստացել Ճապոնիա մեկնելու` համերգային մեծ շրջագայությամբ: Հայ մշակույթի համար էական նշանակություն ունեցող այս ծրագիրը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 7-ից օգոստոսի 12-ը:

Երգչախումբը 16 համերգով հանդես կգա Ճապոնիայի խոշոր քաղաքներում, կունենա բազմաթիվ հանդիպումներ ճապոնացի մշակույթի գործիչների, հայտնի արվեստագետների և երիտասարդների հետ:

Շրջագայությունը միտում ունի մերձեցման եզրեր հաստատելու հայ և ճապոնացի ազգերի միջև, երգչախումբը ներկայացնելու է հայկական հարուստ մշակույթը և, ինչպես միշտ, հնչեցնելու նաև համաշխարհային անվանի հեղինակների ստեղծագործություններ:

Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախումբը իրենց ողջ շրջագայության ընթացքում նաև կկատարի` Հայ Փոքրիկ Երգիչներ Միջազգային Ասոցիացիայի և Տիգրան Հեքեքյանի կողմից հայտարարված միջազգային մանկական խմբերգային մրցույթի երկու հաղթողների ստեղծագործությունները:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100