Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

16:15 | Հուլիս 15, 2010 | ՄՇԱԿՈՒՅԹ

Հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Բժիշկները նրա մոտ ախտորոշել են սրտի անբավարարություն։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, 74-ամյա դերասանին տեղափոխել են Մոսկվայի սրտաբանական կենտրոն, երբ նրա մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

Արմեն Ջիգարխանյանը բժիշկներին ասել է, որ քայլելիս և հատկապես ուտելուց հետո սրտի շրջանում սուր ցավեր է ունենում: Նշենք, որ նա 2007թ. կաթված է տարել, ուստի այդ պատճառով էլ առողջությունը վերականգնելու կարիք ունի։

Share |
Rambler's Top100